Հրավիրել են դիտորդ լինել Աբխազիայում

Աբխազիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանում Մակեդոնիայի հյուպատոս, ՀՀ հանրային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արա Սարգսյանին որպես դիտորդ ներկա գտնվելու օգոստոսի 24-ին կայանալիք Աբխազիայի նախագահի ընտրություններին: Արա Սարգսյանը, ով Հայաստանի միակ հրավիրյալն է տնտեսագիտության դոկտոր է, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ: Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահ Ալեքսադր Անկվաբը ժողովրդական ճնշման տակ հրաժարական տվեց հունիսի 1-ին, և այս ընտրություններում նախագահի հիմնական ֆավորիտը համարվում է նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջինբան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031