Սեպտեմբերին Եվրամիության հետ համագործակցության նոր ձևաչափ կառաջարկվի. 1in.am

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից լրագրողները հետաքրքրվել են՝ Արևմուտքի սանկցիաները Ռուսաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնան Հասյաստանի տնտեսության վրա: Հնարավո՞ր է՝ այս սանկցիաները Հայաստանի՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության և ԵՄ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ մտածելու հնարավորություն տան:

1in.am-ի փոխանցմամբ՝ Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ է տվել այս հարցերն ուղղել ԱԳ նախարարին, ապա հավելեց. «ԵՄ-ի հետ այցելության ժամանակ Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, ընդ որում՝ բոլոր գլխավոր տնօրինությունների հետ, որ մենք շարունակելու ենք խորացնել և ընդլայնել մեր համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ: Խնդիրը ձևաչափի ընտրությանն էր վերաբերում: Այսինքն՝ սեպտեմբերին ԵՄ մեր գործընկերները խոստացան կազմել համատեղ աշխատանքային խումբ, որոնք կմշակեն, կքննարկեն առկա իրավիճակը և կառաջարկեն որոշակի ձևաչափեր: Այդ ձևաչափերի ընտրությունից հետո հեկտեմբերին նախատեսվում է Բրյուսելում համագործակցության կոմիտեի համատեղ նիստ անցկացնել, որը բխում է ԵՄ-ի հետ մեր նախորդ համաձայնագրերից, և այդ համաձայանագրերի շրջանակներում ձևաչափերն ընտրելուց հետո մենք կշարունակենք մեր համագործակցությունը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս