Բաժիններ՝

Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են գերեվարված Կարեն Պետրոսյանի լուսանկարը. ԳԱԼԱ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանի Աղբուլաղ գյուղի բնակիչները ՀՀ քաղաքացու են գերի վերցրել:

Ըստ ադրբեջանական կայքերի՝ գերեվարված քաղաքացին կրում է Արդուշ Պետրոսյան անուն ազգանունը:

Կան նաեւ տեղեկություններ, որ քաղաքացին միայնակ չի եղել, նրա հետ եղել են անձինք, ովքեր սահմանը հատելու ժամանակ տուժել են:

ՀՀ ԱԳն-ից ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեցին, որ դեռ ինֆորմացիայի չեն տիրապետում, եւ որ սահմանը հատած քաղաքացու հարցով արդեն զբաղվում է Կարմիր խաչը:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամլո պատասխանատու Զառա Ամատունին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ հետեւում են հրապարակումներին եւ դեռեւս չկա պաշտոնական հաստատում երկու կողմերից էլ:

«Մեր աշխատանքները, միջնորդի դերը պատրաստ ենք տանելու, հենց որեւէ արձագանք լինի: Պատրաստ են իրենց առաքելությունը իրականացնելու»:

10568688_543715085757103_1414583169_n-1

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս