
Արտակարգ միջադեպ վերաքննիչ դատարանում. Մեկը տեղափոխվել է հիվանդանոց. news.am

Երեկ՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դատական նիստերից մեկի ժամանակ կողմերի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Բանը հասել է նրան, որ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Վնասվածքներ ստացողը Արարատի մարզի Սուրենավան գյուղից է՝ 40 տարեկան:
Կռվի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել դատարանից: Նա կասկածվում է մարմnական վնասվածքներ պատճառելու մեջ:
Մանրամասներն՝ այստեղ