Քաշաթաղցի կամավորների 2-րդ խումբը կմեկնի սահման

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը այսօր՝ օգոստոսի 7-ին, կմեկնի սահման՝ քաջալերելու հայ զինվորներին, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանի ֆեսբուքյան էջից:

«Ինչպես առաջին կամավորների խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը…»,- գրել է Ռոբերտ Մաթեւոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031