ԼՂՀ և Մերձդնեստրի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել ադրբեջանական դիվերսիաներ թեմայով

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև օրերս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։

Տեսանյութեր

Լրահոս