«Ոչ թե պետք է կարողանանք սեթևեթել…. այլ պետք է մտածենք, թե ինչպես ենք կարողանում երևույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ». Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»

«Այժմ պետք չէ լրագրողական տեխնիկան աշխատեցնել ապացուցելու, որ մենք ինչ-որ բան ենք անում: Եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում:

Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում երեկ նման խորիմաստ մեկնաբանություն է տվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Թե ինչու ինքը մինչև հիմա չի արձագանքել սահմանային միջադեպերին, հետևյալ «մեկնությունն» է տվել. «Խնդիրներ կան, որոնք համազգային իրողությունների պրոցես է ու չի կարելի նման խնդիրներ առաջադրել, յուրաքանչյուրս մեր գործը ճշտորեն անում ենք: Այստեղ հերթի խնդիր չի, խնդիրը հետևյալն է. ոչ թե պետք է կարողանանք սեթևեթել, թե ինչպես ենք դիմագրավում ամեն ինչ, այլ պետք է մտածենք, համենայնդեպս, թե ինչպես ենք կարողանում երևույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս