Խորհրդարա՞ն, թե՞ քաղաքական աղանդավորներ. «Հրապարակ»
««Մենք արդեն ժամանակ չունենք։ Ես կոչ եմ անում երիտասարդներին. եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց դուք գտնում եք բարոյական արժեքներով, թե՛ իրենց ակտիվ լինելու հանգամանքով, հայրենասեր լինելու հանգամանքով, ես խնդրում եմ բոլորին տարածել։ Ինչքան խելացի և հայրենասեր երիտասարդներ կան, թո՛ղ այսօր լինեն մեր կողքին»,- սրանք Նախախորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդամ Գայանե Ավագյանի խոսքերն են»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Եթե անկեղծ, ապա այնպիսի տպավորություն էր, կարծես աղանդավորական շարժման հետևորդի քարոզ լիներ։ Իսկ եթե ավելի անկեղծ, ապա Նախախորհրդարանն էլ կարծես քաղաքական աղանդավորական շարժում լինի։ Ինչ արած, քրիստոնեությունը նույնպես մի ժամանակ համարվել է աղանդավորական շարժում։
Երեկ հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդամները ներկայացնում էին Նախախորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ընթացքը։ Ովքեր չգիտեն, հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ, «անկարող» համարելով Հայաստանի իշխանություններին, որոշել են հիմնել իրենց «իշխանությունը»՝ Նախախորհրդարանը։ Ժամանակավոր նախախորհրդարանի 65 պատգամավորներն աշխատելու են հետագայում իրենց իշխանությունը դարձնել «դեֆակտո»»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։