Արթուր Բաղդասարյանը խորը ընկճախտի մեջ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջերս խորը ընկճախտի մեջ է, քանի որ հուլիսի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ՕԵԿ հանրահավաքը նրա սրտով չի եղել։
«Նա մեծ սպասելիքներ է ունեցել, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, սակայն, հրապարակ գալով ու մի քանի հոգի տեսնելով , նա թևաթափ է եղել։
Դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացված «բոցաշունչ» ելույթը բավականին «հանգած» ստացվեց։ Հիմա ՕԵԿ առաջնորդի հույսը սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանն է, որի ժամանակ ՕԵԿ խմբակցությունը փորձելու է ԱԺ ամբիոնից սուր ելույթ ունենալ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։