Մեր իշխանականներն ու ոչ իշխանականները չեն ցանկացել նեղացնել Պուտինին. «Հրապարակ»
«Պարզվում է՝ ԱԺ խմբակցությունների «միասնականությունը»՝ սահմանային իրավիճակի առիթով, հեշտ չի ստացվել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, որոշ տեղեկություններով, հակված չի եղել միանալու իշխանության հետ արվող հայտարարությանը, և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաձգել է իր ստորագրելու պահը:
Տեքստում, որը երեկ հրապարակվեց, հիշեցնենք, հայտնում են, որ «ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում» և կոչ են անում միջազգային հանրությանը «դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքերին»:
Հարկ է նկատել, որ թեպետ Ադրբեջանին առավելապես զինում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, սակայն առանձնակի ռուսասիրությամբ աչքի ընկնող մեր իշխանականներն ու ոչ իշխանականները չեն ցանկացել կոնկրետացնել պահանջը և նեղացնել Պուտինին: Խմբակցությունները համատեղ հայտարարություն տարածելու մասին տեղեկացրել էին դեռ մեկ օր առաջ՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում Պնախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, բայց այն եղավ մոտ մեկ օր հետո»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։