Ինչպես է սուրճը ազդում մարդու ուղեղի վրա (տեսանյութ)
Օգտակա՞ր է արդյոք սուրճը առողջության համար: Այս դիլեման արդեն տասնամյակների պատմություն ունի: Այս հետազոտությունը, որը ներկայացնում է aroxj.am-ը՝ փաստում է, որ այն դրական ազդեցություն է թողնում՝ հատկապես հիշողության վրա: Այսպիսով՝ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները 100 մարդու բաժանել են միմյանց հետ կապ չունեցող լուսանկարներ եւ նրանց առաջադրանքն է տրվել հիշել այդ լուսանկարների պատկերները: Դրանից հետո փորձի մասնակիցների մի մասին տվել են 200 մլգ կոֆեին, իսկ մյուս կեսին պլացեբոյի հաբեր: Հաջորդ օրը փորձի մասնակիցներին նոր լուսանկարներ են տրվել, որտեղ կային նախորդ օրվա լուսանկարներն ու նորերը: Նրանց առաջադրանքն է եղել նշել, որ լուսանկարները չկային երեկվա լուսանկարների շարքում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: