«Լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը պետք չէ բացառել». Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումն ու ճակատային գիծը. «Մեդիալաբ»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, կարելի է ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ: «Շփման գծում իրավիճակի սրումը կապված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկության հետ. նա պետք է հստակ ասի, արդյոք Ռուսաստանի կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբարը: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով»,- «Մեդիալաբին» ասում է Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկությունը տարածվեց վերջին օրերին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի համատեքստում: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա օգոստոսի 8-9-ը` Սոչիում:

«Հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն մեզ համար կարևոր պայմանավորվածություններ»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Վերլուծաբանները, սակայն, առանձնահատուկ կարևորություն չեն տալիս այս հանդիպմանը:

«Հանդիպումը ներկա լարված իրավիճակը հանգստացնելու համար է, այստեղ ուրիշ ոչինչ չկա»,- «Մեդիալաբին» ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Տեսանյութեր

Լրահոս