Շանթի գործով վկան տեսել է՝ ինչպես է նոյեմբերի 5-ին ոստիկանը լրագրողի քաշքշում. news.am
news.am-ը գրում է. Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ առաջինը փողոց են դուրս եկել քաղաքացիական հագուստով ոստիկանները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկա Արտավազդ Անտոնյանը, որը պատմեց, որ դեպքի օրը ինքն Ազատության հրապարակ էր գնացել զբոսնելու։
«Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ամիսը երկու անգամ ֆիզիոթերապիայի եմ գնում առաջին հիվանդանոցում։ Այդ օրն էլ էի գնացել հիվանդանոց, հետո դուրս էի եկել զբոսնելու Ազատության հրապարակում։ Ես տեսա, որ սկզբում երկու քաղաքացիական հագուստով մարդիկ դուրս եկան Մաշտոցի պողոտա, հետո իմացա որ ոստիկաններ են, նրանցից հետո նոր փողոց դուրս եկան երթի մասնակիցները»,- պատմեց վկան։
Արտավազդ Անտոնյանի խոսքով՝ նա տեսել է՝ ինչպես են ոստիկանները քաշքշել քաղաքացիներին. «Ես տեսա՝ ինչպես է ոստիկանը լրագրողի քաշքշում, մոտեցա, ասեցի, որ չի կարելի, նա էլ իր աշխատանքն է կատարում։ Հետո տեսա՝ ինչպես ոստիկանները մոտեցան եւ ճանապարհից հրեցին տասներեք-տասնչորս տարեկան մի երեխայի, որը հեծանիվով կանգնած էր։ Ես նորից միջամտեցի, հետո չորս բերետավորներ ձեռքերիցս քաշեցին եւ տարան բաժին։ Ես մեքենայի մեջ վատացել եմ, ժամը 8-ին նոր ինձ բուժօգնություն են ցույց տվել»։
Մանրամասներն՝ այստեղ