Բաժիններ՝

Նոր շարժում ԱՄՆ-ում. #Stop Aliyev

ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) այսօր հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Իր մտահոգությունը հայտնելով Հայաստանի և Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի առթիվ՝ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարով #Stop Aliyev հեշթեգը:

Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել սոցիալական ցանցերով՝ Facebook-ով, Twitter-ով, Instagram-ով և LinkedIn-ով, տարածել կոչը և նամակներ ուղղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրեին՝ հորդորել, որպեսզի նրանք անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ կասեցնելու Իլհամ Ալիևի պատերազմական քաղաքականությունը, որը, ըստ հայկական լոբբիստական կազմակերպության հայտարարության, կհանգեցնի մարդկային կյանքերի նորանոր կորուստների և տարածաշրջանային անկայունության:

Ինչպես նշում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ի պատասխան հայկական կազմակերպության ձեռնարկած շարժման, ադրբեջանական վիրտուալ կողմից ստեղծվել և տարածվում են #GoAliyev & #DontStopAliyev հեշթեգները:

Արամ Համբարյանը կոչ է անում Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում խաղաղությամբ մտահոգված բոլոր մարդկանց՝ տարածել #Stop Aliyev հեշթեգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս