Այցելել են ԼՂՀ պաշտպանական դիրքեր
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ
դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ
հատվածներ: