
Գագիկ Եգանյան. ՌԴ-ում հայերը պետք է ընդամենը տեղեկացնեն, որ երկքաղաքացիություն ունեն. news.am

Ռուսաստանում երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը նշանակում է, որ Ռուսաստանում ապրող ու այնտեղի քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է ընդամենը տեղեկացնեն երկքաղաքացիություն ունենալու մասին եւ այլեւս որեւէ խոչընդոտի չեն հանդիպի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Միգրացիոն գործակալություն պետ Գագիկ Եգանյանը՝ հերքելով հասարակության մեջ տարածված տեղեկությունները, թե այս օրենքով ՀՀ քաղաքացիները ստիպված են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:
«Այս օրենքը տարածվում է բոլոր այն քաղաքացիների վրա, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներն ընդամենը պետք է տեղեկացնեն, որ երկքաղաքացիություն ունեն եւ ամեն հարց լուծված է»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: