Հայրենասիրությունը ֆեյսբուքյան տարածքում հերոսությունը չէ, ոչ էլ «թուրքի մաման լացացնելու» երդումները. «Հրապարակ»

«Ոչ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ոչ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ոչ էլ երրորդների անհասկանալի խուճապը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Հայրենասիրական կոչերի, սրտաճմլիկ ելույթների ու ֆիդայական հայրենասիրության ժամանակները վաղուց են անցել:

Մենք ոչ 19-րդ դարում ենք ապրում, ոչ էլ կարաբիներների ժամանակներում, որ աշխարհազորային գումարտակներ կազմենք ու աղջիկ-տղա մեկնենք ռազմաճակատ՝ հող հայրենին պաշտպանելու: 2014 թվականին պայքարը ժամանակակից զենքի ու զինատեսակների, մտքի ու ռազմական հմտության, դիվանագիտության եւ պետական կուռ կառույցների միջեւ է ընթանում:

Ով կունենա առաջադեմ զենք ու զորք, ում մարտավարությունն ավելի խելամիտ կլինի, ում դիվանագիտական միտքն ավելի դիպուկ ու ճկուն, ով կկարողանա համաշխարհային հանրությանը համոզել իր ճշմարտացիության մեջ, նա էլ կհաղթի:

Ծիծաղելի, եթե չասենք՝ ցավալի է 2014-ին կռվել այն նույն մեթոդներով ու սկզբունքներով, ինչ գործադրել ենք 1992-ին՝ մի հասարակարգից մյուսին անցում կատարելու շրջանում: Երբ զենքի, ֆինանսի, հմտությունների դեֆիցիտ կար: Հայրենասիրությունը ֆեյսբուքյան տարածքում հերոսությունը չէ, ոչ էլ «թուրքի մաման լացացնելու» երդումները, այլ անմեղ պատանիների կյանքը խնայելու, նրանց թնդանոթի միս չդարձնելու ունակությունը»

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս