Բաժիններ՝

Սեփական ուժի մասին ադրբեջանական առասպելն առաջին իսկ անհաջողության դեպքում սկսում է աշխատել հակառակ արդյունավետությամբ. Վարդան Ոսկանյան

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում որոշ նկատառումներ է ներկայացրել` հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում վերջին օրերի լարվածության հետ կապված.

«Հայկական և ադրբեջանական կողմերի ռազմական ակտիվության հետ կապված վերջին օրերի իրադարձություններն ընդհանուր առմամբ ևս մեկ անգամ ապացուցեցին այն հաշվարկներն, ըստ որոնց՝ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանում նկատելի խուճապային տրամադրություններ սերմանելը և ալիևյան վարչակարգի կողմից խստագույն վերհսկողության տակ գտնվող թվացյալ կուռ և կենտրոնացված քարոզչական ողջ համակարգը լրջորեն խաթարելը կամ կաթվածահար անելը բարեբախտաբար անհնարինի ոլորտից չէ:

Այս համատեքստում թերևս ամենակարևոր նկատառումն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից սեփական երկրի ուժի ու հզորության մասին տարիներ շարունակ մեթոդաբար ներդրված առասպելն առաջին իսկ շոշափելի ռազմական անհաջողության դեպքում սկսում է աշխատել ուղիղ հակառակ արդյունավետությամբ՝ նպաստելով համատարած խուճապի և հուսալքության արմատավորմանը զանազան ասպարեզներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031