
Բերձորցի կամավորները մեկնել են սահմանագոտի. Karabakh-life.am

karabakh-life.am-ի փոխանցմամբ` Քաշաթաղի վարչակազմի շենքն այսօր առավոտից սովորականից մարդաշատ է եղել: Բերձորցիները եկել են կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ։
Նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն գլխավորությամբ Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ: «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է» – կայքին ասել են կամավորները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: