Բաժիններ՝

Ճամբարակում թուրքերեն խոսող կասկածելի անձինք են հայտնվել. armlur.am

Այսօր  Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի խանութներից մեկում կասկածելի երեք քաղաքացիներ կան, ովքեր խոսում են թուրքերեն, և պատրաստվում են թուրքական տարադրամ փոխանակել:

Բնակիչները շտապ ահազանգ են կատարել ոստիկանության Ճամբարակի բաժին` կարծելով, որ նրանք Ադրբեջանցի դիվերսանտներ են:

Օպերատիվ խումբը արագ ժամանել է դեպքի վայր և բերման ենթարկել կասկածելի անձնաց: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Armlur.am-ի հետ զրույցում Ճամբարակի մի քանի քաղաքացիներ հայտնեցին, որ արդեն մի քանի օր է` անընդմեջ կրակոցներ են հնչում: Բնակիչներից մեկն ասաց, որ արձակած գնդակներից մեկը կպել է իր տան պատին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս