Հայաստանի ՊՆ խոսնակ. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կորուստն ութ չի, ավելի շատ է». «Ազատություն»

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչություններից ուրբաթ օրը հերքեցին ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր հայկական կողմը հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը դիվերսիոն հետախուզական գործողություններ է իրականացրել ղարաբաղա – ադրբեջանական սահմանի Աղդամի և Թերթերի ուղղություններով։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական մամուլի տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Դա բացարձակ հերյուրանք է՝ կոնկրետ դիվերսիայի իրականացումը, Հայաստանի Զինված ուժերը ոչ մի դիվերսիայի գործողություն չեն իրականացրել: Ինչ մնում է հակառակորդի կորուստներին՝ այո, միգուցե հակառակորդն ունի այդքան ու է՛լ ավելի կորուստներ, ես կարծում եմ, որ կորուստն ութ չի, ավելի շատ է», – ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․ – «Բայց դա իրենց անհեռատես քայլերի, սադրանքների արդյունքն է։

Երբ որ դիվերսիաներ էին իրականացնում, երբ որ հարձակումներ էին իրականացնում, անընդհատ հրադադարի ռեժիմի խախտումներ են իրականացնում, թող մտածեին, որ կորուստները երկուստեք են լինում, պատասխանատվությունը իրենք պետք է կրեն դրա համար։ Հակառակորդը տարբեր տեղամասերում մշտապես փորձում է դիվերսիաներ իրականացնել»։

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հայկական Զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031