Բաժիններ՝

Բողոքի ակցիաներ՝ Երևանում, Կապանում, Գավառում, Շիրակի մարզում. yerkir.am

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ բողոքի ցույցի է հրավիրում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, ուժի մեջ է մտնում այսօրվանից` օգոստոսի 1-ից:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ բողոքող քաղաքացիները հավաքվելու են Մատենադարանի դիմաց, որտեղ անցկացվելու է ստորագրահավաք, կլինեն ելույթներ, որից հետո բողոքի ցույցի մասնակիցները խաղաղ երթով կքայլեն Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության Հրապարակ: Բողոքող քաղաքացիները կքայլեն մոմերով, որպես խորհրդանիշ` խավարը լուսավորելու: Բողոքի ցույցի համար նախատեսված պաստառները կրում են «Ոչ թալանին», «Մենք ենք որոշողը» կոչերը:

«Ոչ թալանին» նախաձեռնության` մինչ այժմ իրականացրած ստորագրահավաքի արդյունքներով` ստորագրահավաքին միացել են ավելի քան 3000 քաղաքացիներ, այսօր մինչ բողոքի ցույցի մեկնարկը, կշարունակվի ստորագրահավաքի գործընթացը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս