ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր հերթին պատանդ է դարձել մի աննորմալ պետության ձեռքին, ինչպիսին Ադրբեջանն է. Դավիթ Բաբայան. ԳԱԼԱ

Այսօր` օգոստոսի 1-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականի մանդատի համաձայն ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական մշտադիտարկումն է նախատեսվում: Իսկ ԼՂՀ կողմը պատրաստվում է ադրբեջանական կողմի դիվերսիաների եւ սահմանի հաճախակի խախտումների մասին զեկուցել ու տեղյակ պահել մշտադիտարկում անցկացնող կողմերին: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Պարոն Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, որի պատճառով հայկական կողմը երկու զոհ կրեց, ասաց.

«Ադրբեջանի ոճն է, նրանք ուղղակի նման ապակառուցողական ոճ են ընտրել եւ շարունակելու են այդ ոճով: Բայց իհարկե մեր խնդիրն է՝ ամեն ինչ անենք, եւ հավաստիացնում եմ, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտանք կորուստներ հայկական կողմից, քանզի ցանկացած կորուստ ողբերգություն է մեզ համար»:

Դավիթ Բաբայանը վստահ է, որ ամեն դիվերսիոն անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմը ավելի շատ է տուժում, քան հայկական կողմը: Միայն թե, ըստ նախագահի խոսնակի, ադրբեջանական ձեռագիրն է այդպես, որ թաքցնում են սեփական զոհերին ու հետո հաջորդ շաբաթվա ընթացքում նրանց մահվան մասին լուրերը «մատուցում» այլ կերպ:

«Հենց վաղը կամ մյուս օրը արդեն կասեն այսինչը մեքենայից է ընկել ու մահացել, մյուսը խեղդվել է եւ այլն»,- ասաց պարոն Բաբայանը:

Նորից անցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պարոն Բաբայանը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր հերթին «պատանդ է դարձել մի աննորմալ պետության ձեռքին, ինչպիսին Ադրբեջանն է:

«Մենք միշտ ամբողջ իրավիճակը ներկայացնում ենք ԵԱՀԿ-ին, կառույցն էլ բավականին վատ իրավիճակում է հայտնվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս