Մեր պատասխանը պետք է ոչ թե հապճեպ լինի, այլ մտածված, սա ֆուտբոլ չէ. Կոմանդոս. news.am

Ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն չունի, պարզապես փորձում է հայ հասարակության մոտ անհանգստություն առաջացնել: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու փաստին:

«Ադրբեջանում էլ ներքին հակասություններ կան, տարբեր ազգությունների մարդիկ կան, որ չեն էլ ցանկանում պատերազմել: Այնպես որ նրանք պատրաստ էլ չեն պատերազմի, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ մասնագետների: Պատերազմի հոտ չի գալիս, բացի դրանից՝ մեր պաշտպանության նախարարությունն էլ է միջոցներ ձեռնարկում՝ այս ամենի դեմ առնելու համար»,- ասաց նա:

Կոմանդոսի խոսքով՝ ամեն տարի բերքաբավաքի շրջանում հակառակորդն ակտիվանում է, եւ այս օրերին հնչող կրակոցներն այնքան էլ արտառոց ու վտանգավոր չեն. «Եթե հայկական կողմն էլ հակահարված չտա, իրենց կթվա, որ վախենում ենք: Կարծում եմ, որ պատասխան հարվածը պետք է անպայման լինի, բայց խելացի եւ ուղեղով մտածված պետք է լինի պատասխանը, ոչ հապճեպ, սա ֆուտբոլ չէ, որը մեկը խփի, անմիջապես մյուսը խփի»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031