
Գնդակոծվել են Բարեկամավանը, Դովեղը, Ոսկեպարը

tesankyun.am-ը գրում է. Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հուլիսի 31-ի ժամը 18-ն անց 15 րոպեից մոտ մեկուկես ժամ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Բարեկամավանը: Գնդակները դիպել են տների պատերին , տանիքներին: Հ. Ղարաքեշիշյանն ասաց.
«Գնդակոծություններից մեր տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել: Այլեւս անհնար է այն նորոգել: Մնում է թողնել տունը, հեռանալ գյուղից»:
Նրա վկայությամբ՝ գնդակները խոցել են իրենց տնից ցած անցնող բնական գազի խողովակը: Հայ սահմանապահները պատասխան կրակ են բացել: Հուլիսի 31-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ուժգին գնդակոծության է ենթարկել Դովեղը:
Ազերիները կրակ են բացել Ոսկեպար գյուղի, Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի վրա: