Սեխը ոսկի է պարունակում. Ինչով է այն օգտակար առողջությանը և ում է հակացուցված
Սեխը բացառիկ բերքատեսակ է: Սեխը պարունակում շաքար, ջուր, կրախմալ, սպիտակուց, հանքանյութեր, ածխաջրեր, օրգանական թթուներ, սննդային մանրաթելեր, կալիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, կալցիում… Այս ցանկը կարելի է գրեթե անդադար շարունակել: Aroxj.am-ը ներկայացնում է սեխի հիմնական առողջարար բաղադրությունն ու դրա ազդեցությունը առողջության վրա:
Հանքանյութեր
Սեխը պարունակում մեծ քանակությամբ տարբեր տեսակի հանքանյութեր՝ կալիում, կալիցիում, ֆոսֆոր, կրեմնի և սա դեռ վերջը չէ: Հատկապես կալիումի առկայությունը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը: Հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները առաջանում են լիպիդային փոխանակման խախտումների արդյունքում, ինչի հետևանքով խոլեստերինը նստվածք է առաջացնում երակներում: Սրա արդյունքում էլ լինում է երակների խցանում ու առաջանում են սրտանոթային հիվանդություններ: Սեխի օգտագործումը նպաստում է խոլեստերինի վերացմանը, սրտի իշեմիկ հիվանդությունների հնարավորությունը հասնում է նվազագույնի: Սեխում առկա հանքանյութերը նպաստում են միոկարդի կրճատումներին, ինչն էլ բարելավում է սրտի աշխատանքը: Կալիումից բացի հաջորդ կարևոր հանքանյութը կրեմնին է, որը նպաստում է մազերի փայլին, ամրացնում է մաշկային հյուսվածքները: Հենց սա է պատճառը, որ արևելքում սեխի օգտագործումը կապում էին գեղեցկության հետ:
Վիտամիններ
Սեխը իսկական վիտամինների շտեմարան է: Այն պարունակում է վիտամին A, վիտամինց C, վիտամին E, B1, B2, B3, B9: Այսպիսի վիտամինային բաղադրությունը նպաստում է իմունային համակարգի բարելավմանը: Շնորհիվ վիտամին C-ի այն բարձարցնում է դիմադորղականությունը: Վիտամին A-ն բարելավում է տեսողությունը բոլոր տարիքային խմբերում: B խմբի վիտամինները նպաստում են սեռական ֆունկցիայի բարելավմանը: Մասնավորապես տղամարդկանց համար:
Ում չի կարելի է սեխ օգտագործել
Սեխը պարունակում է մեծ քանակությամբ շաքար (մոտ 17 տոկոս): Այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում դիաբետ ունեցողներին: Չնայած նրան, որ այն նպաստում է մարսողությանը, սակայն միաժամանակ սեխը ծանր մարսվող մթերք է: Այդ պատճառով սեխի օգտագործումը պետք է նվազագույնի հասցնեն նրանք, ովքեր ունեն ստամոքսի կամ տասներկումատյա աղիների խոց, ենթաստամոքսային գեղձի խնդիրներ: Որոշ բժիշկներ սեխի բացառիկ հատկությունների պատճառով նաև խորհուրդ չեն տալիս օգտագործել հղիության ընթացքում և կերակրող մայրերին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: