Բաժիններ՝

Գիտնականներն առաջարկում են հրաժարվել ձեռքսեղմումից

Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետզոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով` միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ: Այս մասին, ըստ doctors.am-ի՝ գրում է BBC-ն:

Հետազոտողները մի զույգ մանրէազերծ ռետինե ձեռնոցներ մխրճել են մանրէներով հատուկ հեղուկի մեջ, որից հետո նրանք փորձարկել են ձեռքսեղմումը, բռունցքներով հպումը և հինգ մատով ժեստը: Պարզվել է, որ մանրէներն ամենից շատ փոխանցվում է ձեռքսեղմման միջոցով: Հինգ մատով ժեստով ողջունումը գտնվում էր երկրորդ տեղում: Գիտնականները գտել են, որ ամենից անվտանգը բռունցքներով հպումն է:

Հնարավոր է, որ այն պայմանավորված է կարճ տևողությամբ և հպման մակերեսի փոքրությամբ:

Առաջին անգամը չէ, որ գիտնականները հայտնում են ձեռքսեղմման վտանգի մասին: Ավելի վաղ քննարկվել է, որ հիվանդանոցում պետք է արգելել ձեռքսեղմումը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս