Շիրակի մարզում ռեկտորի եղբոր սպանության գործով ոստիկանությունը որոնում է Ռազմական ոստիկանության ծառայողին, ով կասկածվում է սպանության մեջ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը որոնում է Կարեն անունով տղամարդու, ով կասկածվում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանությունը կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Կարենն աշխատում է՝ որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի քրեական հետախուզության բաժնի պետ և սպանությունը կատարելուց հետո լքել է Հայաստանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գյումրիում չեն դադարում խոսակցությունները, թե սպանության պատճառը եղել է խանդը, քանի որ սպանվածը սիրային կապի մեջ է եղել կասկածյալի կնոջ հետ: Այս տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում:
Մանրամասներն՝ այստեղ