Սպանություն Գյումրու Արցախ թաղամասում. ԳԱԼԱ
Կեսգիշերին նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ սպանվողը նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանն է: Այս մասին գրւմ է ԳԱԼԱ-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Անտիկյանը վիճաբանել է բարեկամի հետ, որը վերածվել է կռվի եւ ավարտվել դանակահարությամբ:
Սակայն ըստ իրավապահների, սա նախնական վարկած է, այդ իսկ պատճառով առայժմ ձերբակալված կամ բերման ենթարկված քաղաքացի չկա: Արցախ թաղամասի բնակչին տեղափոխել են կեսգիշերին՝ 02:30-ի սահմաններում, տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեցին կենտրոնից, քաղաքացին համարյա մահացած է եղել՝գտնվել է հոգեւարքի մեջ:
Մանրամասներն՝ այստեղ