Բաժիններ՝

Գիշերային գողերի հայտնաբերման աշխատանքներին մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք գիշերը, ժամը 02.30-ին, նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով` մուտք են գործել սրճարանի տարածք և տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց և նվագարկիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031