Բաժիններ՝

Մասնագետ. Ինչ խնդիրներ կարող են առաջացնել նստելու դիրքը և նստակյաց աշխատանքը

Թյուր կարծիք է ձևավորված, թե նստակյաց աշխատանքը կամ նստելու դիրքը ողնաշարի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ: Նաև կարևոր է իմանալ, որ ֆիզիկական ակտիվությունը չի կարող ողնաշարի ծռում առաջացնել:
Երեխաների մեջքը կարող է թեքումներ ձեռք բերել թե նստելու ձևից, թե դպրոցական պայուսակ կրելուց, թե քնելու դիրքից. «Բարեբախտաբար նման բան չկա, հակառակ դեպքում` վաղուց արգելված կլինեին թե դպրոցական պայուսակները, թե գրքերը: Դպրոցական պայուսակի ծանրությունը կարող է բերել որոշակի հոգնածության, որն էլ կարելի է լուծել սպորտային ակտիվությամբ»,- aroxj.am-ի փոխանցմամբ՝ ասել է վնասվածքաբան-օրթոպեդ Արա Անթառանյանը:

Մեծահասակներն էլ բաժանվում են երկու խմբի: Նրանց մի մասը երկար ժամանակ աշխատավայրում նստած աշխատում է, մյուսները չունենալով որևէ աշխատանք, ամբողջ օրն անցկացնում են համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Երկու դեպքում էլ ի հայտ է գալիս մկանների հոգնածության խնդիր. մեկը` չափից դուրս անգործության պատճառով, մյուսը` չափից դուրս լարվածության պատճառով: Մյուս խնդիրը ճարպակալումն է, որը, սակայն, ըստ օրթոպեդի չի կարող բերել ողնաշարային լուրջ խնդիրների առաջացման. «Ճարպակալումը կարող է ընդամենը հոգնածություն առաջացնել: Իդեալական կառուցվածք ունեցող միջին տարիքի առողջ մարդու մոտ հաշվարկել են, որ ողնաշարի հետին էլեմենտները կրում են քաշի մոտ 18 տոկոսի ծանրաբեռնվածություն: Բնականաբար, եթե բալանսը փոխվում է, ապա դա բերում է ողնաշարի հոգնածության»,- նշեց Արա Անթառանյանը

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս