Բաժիններ՝

Արա Աբրահամյան․ «Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն». «Ազատություն»

Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ Մոսկվայում օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանը հանցագործություն չի գործել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Բոլորս տեղյակ ենք առաջին րոպեից: Իհարկե, դա լավ լուր չի, բայց ինքներս զբաղվում ենք, մենք անմիջական կապ ունենք և՛ քննչական օրգանների հետ, և՛ փաստաբանի հետ», – փոխանցել է Աբրահամյանը:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ «ժամանակ է պահանջվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի պարզեն եղելությունը»:

«Մենք մեր կողմից ասել ենք և ասում ենք, որ այդ մարդը հնարավոր չի, որ մեղավոր լինի, կապված լինի մանավանդ քրեական գործերի հետ: Այդպիսի բան հնարավոր չի, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն», – ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:

«Մենք մեր կողմից ինչ որ հնարավորություն ունենք՝ դա անում ենք: Մենք կարող ենք միջնորդություն գրել, մենք կարող ենք փաստաբանի հետ հանդիպել, մենք կարող ենք լավ խոսքեր ասել այն մարդու մասին, որ իրոք մեծ գործ է արել և՛ Հայաստանի համար, և՛ Սփյուռքի համար», – նշել է Արա Աբրահամյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս