Ս. Օհանյանը մասնակցել է սպանված մայոր Սարգիս Աբրահամյանի հոգեհանգստին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի կողմից սպանված մայոր Սարգիս Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիության շքանշան»-ով:

Մեր տեղեկություններով՝ Ս. Օհանյանն անձամբ է մասնակցել սպայի հոգեհանգստին: ՊՆ կողմից ամեն ինչ արվել է` Սարգիս Աբրահամյանի հուղարկավորությունը զինվորականին վայել ձեւով կազմակերպելու համար: Նշենք, որ Ս. Աբրահամյանը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի մորաքրոջ տղան է»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031