Գալուստ Սահակյանի որդին խոստովանեց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ 57 համարի երթուղու «գծում» շահաբաժին ունի:

Սա՝ չնայած այն բանին, որ արդեն տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ները գրում են, թե 57 համարի «գիծը» Գալուստ Սահակյանի տղային է պատկանում, իսկ ԱԺ նախագահը ջանասիրաբար հերքում էր դա։ 57 համարը սպասարկում է «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն, և Արման Սահակյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ «Արդինի ստուդիա»-ում ունի շահաբաժին։

«Այո, ես այդտեղ շահաբաժին ունեմ: Ստուդիան ունի կրթամշակութային դեր, բայց նաև կատարում է ուղևորափոխադրումներ, ու դրանից շահույթի մեծ մասը ուղղված է մշակութային ոլորտին»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031