
Հայաստանից պտղի արտահանումը նվազել է մոտ 5.5 անգամ. «ՀԺ»

«2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
Ինչպես «Հժ»-ին հայտնեց ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 2,6 հազար տոննա պտուղ ներառյալ չրեղենը:
Անցած տարի այդ ցուցանիշը 14.2 հազար տոննա էր: Նվազումը պայմանավորված է ծիրանի բերքի կորստով, ինչը մայիսյան ցրտահարությունների հետևանքն է:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։