Բաժիններ՝

Սահման հանդիսացող փշալարը ձգվում է սեփականաշնորհված հողերի միջով

tesankyun.am-ը գրում է. Հայ սահմանապահները 2006 թ.  Վրաստանի հետ սահմանի հսկողության համար  փշալար  են անցկացրել Տավուշի մարզի Դեղձավանի բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողերի, գյուղի արոտավայրերի  միջով:

Դրա հետեւանքով  արդեն 8  տարի 50 հա հող չի օգտագործվում:

Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը դեղձավանցիներին սեփականաշնորհված վարելահող է, իսկ 45 հեկտարը՝ համայնքային նշանակության  խոտհարքներ եւ արոտավայրեր:

Նախկինում վրաց սահմանապահների  վագոն-տնակները տեղադրված էին հենց  հայկական տարածքում, փշալարի կողքին:

Գյուղապետի խոսքերով՝ 2012թ.  վրաց սահմանապահները իրենց  վագոն-տնակներից մեկը  տարածքից հանել են,իսկ մյուս-վագոն  տնակը  տեղակայման վայրից դեպի Վրաստան հետ են քաշել:

Սակայն փշալարը շարունակվում է ձգվել նշված  տարածքով, դեղձավանցիները հնարավորություն չունեն օգտվել այդ 50 հեկտար տարածքից:  122 հեկտար վարելահող եւ 362 հեկտար  արոտավայր ունեցող Դեղձավանի համար 50 հեկտարը մեծ  կորուստ է:

Տարիներ շարունակ ձգձգվում է հայ-վրացական սահմանազատումը,որի պատճառով   Վրաստանին սահմանակից Դեղձավանի, Դեբեդավանի բնակիչներն իրենց  տարածքներից օգտվելու խնդիրներ են ունենում, վրացի սահմանապահների հետ տհաճ միջադեպեր են լինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031