Բաժիններ՝

Երևանում ավտոմեքենան բախվել է ավտոբուսին

Հուլիսի 18-ին, ժամը 07.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 23 հասցեում` թիվ 30 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ահրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա բրյուս» մակնիշի 32 LS 674 պ/հ ավտոմեքենան բախվել է կայանած «Նեոպլան» մակնիշի 888 VU 81 պ/հ ավտոբուսին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Գ. Ս. (ծնվ. 1992 թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս