ԱՄՆ-ը պնդում է, որ մալայզիական Boeing -ը կործանվել է «Երկիր-երկինք» հրթիռի հարվածից
Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ մալայզիական Boeing-777-ը կործանվել է «Երկիր-երկինք» դասի հրթիռի հարվածից, հաղորդում է WSJ-ը: Իսկ թե որ կողմից է խփվել ուղեւորատար օդանավը` դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցիկի տարածքում օդանավի կործանումը համարել էր ահաբեկչական ակտ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ուժային գործողությունների ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից զենիթա-հրթիռային կոմպլեքսներ չեն կիրառվել, իսկ օդանավի աղետի ժամանակ ուկրաինական կործանիչներ օդում չեն եղել:
Մինչ ուկրաինացի ուժայիններն ու աշխարհազորայինները մեկը մյուս վրա է «գցում» կատարվածի պատասխանատվությունը, ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը խոստացել է ավիաաղետին ռուս զինվորականների առնչության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում «Malaysia Airlines» ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ի աղետի հետեւանքով 295 մարդ է զոհվել: