$ 1մլն.՝ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի սպասարկման համար. «Ժողովուրդ»

«Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես պարզել է «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում:

Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի և «Էյր Արմենիա» ընկերության միջև կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար:

Սա ենթադրում է Ս․ Սարգսյանի այցերի ծախսերը՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր և օրապահիկ:

Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով ևս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Եվ ամսվա վերջին՝ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս․ Սարգսյանի չվերթների ծախսերի համար:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս