Արթուր Բաղդասարյանը ուզում է նախագահ դառնալ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասրյանը, պատասխանելով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՕԵԿ ունեցած դիրքորոշման մասին հարցին, հայտարարեց. «Կառավարման գործող համակարգի փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ»: Սրա պատճառը, թերևս, այն է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, որի պայմաններում նախագահի լիազորությունները խիստ խորհրդանշական են լինելու: Իսկ Արթուր Բաղդասարյանը ուզում է նախագահ դառնալ: Պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը առաջադրվի նախագահի թեկնածու, Ա.  Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նման հավանականությունը չեմ բացառում»: Այսպիսով կարելի է ասել, որ Բաղդասարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում խորհրդանշական լիազորություններ ունեցող նախագահ դառնալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031