ՕԵԿ-ի 5 եզրահանգումները

Այսօր ՕԵԿ կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր ղեկավարած կուսակցության մոտեցումները Հայաստանում տիրող վիճակի կապակցությամբ: Ըստ Բաղդասարյանի՝ քաղաքական ոլորտում ձևավորվել է միահեծան, միակուսակցական քաղաքական համակարգ, որը հակասում է ժողովրդավարության նորմերին, տնտեսության մեջ նույնպես գերակշիռ դիրք են գրավում մոնոպոլիաները, գործարար աշխարհը հայտնվել է անհույս վիճակում, գերիշխում է անորոշությունը, չեն ներդրվում նորարական տեխնոլոգիաներ և մոտեցումներ, որոնք կարող են նպաստել տնտեսական զարգացմանը: Սոցիալական ոլորտում ՕԵԿ եզրակացությունն այն է, որ շարունակվում է արտագաղթը, խորանում է աղքատությունը և սեփական երկրում ապրելու հույսը: Իրավական ոլորտում ՕԵԿ հիմնական եզրահանգումն այն է, որ անօրինականություններն իրականացվում են օրենքի անունից, իսկ ընդունվող օրենքները գալիս են ոչ թե պաշտպանելու, այլ ոտնահարելու մարդկանց իրավունքները: Իսկ արտաքին քաղաքական ոլորտում ստեղծված իրավիճակը ՕԵԿ-ը գնահատում է մտահոգիչ, քանի որ արտաքին քաղաքականությունն ավելի հաջող իրականացնելու համար ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում ուժեղ և պրոֆեսիոնալ թիմի առկայությունը: Ա. Բաղդասարյանն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական միության հետ, սակայն՝ շարունակելով շարժվել դեպի Եվրասիական միությանն անդամակցելու ուղղությամբ: ՕԵԿ-ը քաղաքական ճգնաժամի լուծումը հնարավոր է համարում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու միջոցով, և այդ նպատակի իրականացման համար հնարավոր է համարում համագործակցությունը քառյակի հետ:

Տեսանյութեր

Լրահոս