 
                        Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական երկխոսության
 
                                    Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Դոնբասի հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններ վարել ռեգիոնի բնակչության ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են քաղաքական երկխոսության, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Պորոշենկոն ընդգծել է, որ մտադիր է բանակցություններ վարել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են Դոնբասի խաղաղ ծրագրի իր տեսլականը եւ վստահություն է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի:
Ավելի վաղ Սլավյանսկ կատարած աշխատանքային այցի ժամանակ Պորոշենկոն բնակիչներին վստահեցրել էր, որ քաղաքը շուտով կվերականգնվի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        