Էշթոնն արձագանքել է Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին. azatutyun.am

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին, հաղորդում է azatutyun.am-ը:

Պատասխանելով Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին, որտեղ անդրադարձ էր կատարվել Սիրիայում հայկական բնակատեղիների և բնակչության վրա հարձակումների խնդրին` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսողլուն նշել է, որ Եվրամիությունը կիսում է սիրիահայերի պայմանների հետ կապված մտահոգությունները:

Էշթոնը տեղյակ է նաև Քեսաբի և մյուս բնակավայրերի վրա կատարված հարձակումներից և ջանքեր է գործադրում նվազեցնել Ալ-Ղաիդայի և նրա հետ համագործակցող ուժերի ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

«Հավատացած եղեք, որ մենք գործադրում ենք բոլոր հնարավորին միջոցները մեր ուժերի ներածին չափով ծայրահեղականության դեմ պայքարում և աջակցում ենք բոլոր կրոնական և ազգային փոքրամասնությունների խաղաղ համակեցությունը», – ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի նամակում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031