Սերժ Սարգսյանը «խորացել» է Վստրեչի Ապերի հարցով «բանակցային» թեմայի մեջ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օշականցի Գևորիկի ու երրորդմասցի Լյովիկի վեճը մինչև վերջ դեռ չհարթած, հայոց իսթեբլիշմենթը, որը երկու մասի էր բաժանվել այս հարցում և հերթով մտնում, դուրս էր գալիս նախագահի մոտ, վերջերս «խորացել» է ևս մեկ «բանակցային» թեմայի մեջ, բայց արդեն Վստրեչի Ապերի հարցով, որի վրա, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, հայտնի պաշտոնյաներից մեկը «բոչկա» է գլորել` մինչև նախագահի մակարդակ, վերջինս էլ հանձնարարել է ոստիկանությանը` վերջնականապես կարգի բերել «ոլորտը»` գողականներին հանելով հայտնի «պաշտոնյաների տակից», ինչն էլ «խաղի մասնակից» պաշտոնյաները բավական ծանր են տարել:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարության որոշ անդամների միջև այս թեման դարձել է լուրջ ջրբաժանի հիմք:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։