Երկրաշարժը զգացվել է նաև Նոյեմբերյանում
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ հուլիսի լույս 7-ի գիշերը, ժամը 3-ն անց 10 րոպեի սահմաններում երկրաշարժ զգացվեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:
Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պետական ծառայության տարածած հաղորդագրության՝ Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Լոռու եւ Արագածոտնի մարզերում:
Այդ հաղորդագրության մեջ Տավուշի մարզի մասին խոսք չկա: Նոյեմբերյան քաղաքում երկրաշարժը թույլ չէր, այն մոտավոր կարող էր լինել 3-4 բալ ուժգնությամբ:
Ստորգետնյա ցնցումից նոյեմբերյանցիները տները ցնցվեցին, շատերը տարերքի ցնցումից արթնանալով՝ անհանգիստ գիշեր անցկացրին:
Թեեւ Նոյեմբերյանում խուճապ չկար, սակայն հուլիսի 7-ին քաղաքում լուրեր էին տարածված այդ օրը, կեսօրից հետո սպասվող նոր ցնցման մասին: Ի դեպ, նման լուրեր տարածվել էին նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում: