Բաժիններ՝

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

arm. 1

 

Երևանում՝

Հուլիսի 7-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

arm. 2
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս