
Երևանում խաղաղապահ զորքերի ծառայողը ավազով բարձված Зил-ով հայտնվել է սեփական տան բակում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 31-ամյա Զոյրաբ Եղոյանը, վարելով Зил մակնիշի 34 ԼQ 199 համարանիշի ավտոմեքենան, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցին հարակից տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սեփական տան քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջված վիճակում հայտնվել տան բակում:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը՝ Կոտայքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 35-ամյա Ռոբերտ Եղոյանը, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: