Եթե գնայինք դատերին, զոհեր կլինեին. Դավիթ Խաչատրյանի ծնողներն իրենց որդուն մարդասպան չեն համարում (տեսանյութ). news.am
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Դավիթ Խաչատրյանի մայրը՝ Լիդա Ժամհարյանը, իր որդուն մարդասպան չի համարում եւ վստահ է, որ դա վաղ թե ուշ կապացուցվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիդա Ժամհարյանը։
«Ես այնքան բարձր արժանիքներ եմ տվել նրան, բոլոր մեզ ճանաչողները կարող են այդ մասին վկայել։ Ու այս ամբողջ դատավարությունից ես հասկացա, որ կատարվածը պատահականություն է եղել։ Ես՝ որպես մայր, շատ ցավում եմ, ես երեք զոհ ունեմ։ Երբ, որ Դավիթի մասին են խոսում, իմ մոտ երեք զոհ է, ամեն մեկը մի ձեւով։ Ես Դավիթին մարդասպան չեմ համարում ու դա կապացուցվի»,-ասել է դատապարտվածի մայրը։
Տիկին Լիդայի խոսքով՝ Դավիթը երբեք բանակում խնդիրներ չի ունեցել եւ իրենց մտքով երբեք չի անցել, որ կարող է նման դեպք պատահել։
«Դավիթը առանձնահատուկ մարդ է մեծացել՝ իր արժանիքներով, իր մտածողությամբ։ Կարող է դպրոցում գնահատականները գերազանց չեն եղել, բայց նա կյանքի մարդ է եղել, ուղղակի նրա նկատմամբ շատ անարդար վարվեցին։ Այսօր շատ վրդովված եմ ու վիրավորված. հիմա բանակ գնալը դարձել է վիճակախաղի նման մի բան, մեկին լավը կտա, մեկին կխորտակի։ Ահավոր վիրավորված եմ, որ արդարություն չկա»,- ասել է Դ. Խաչատրյանի մայրը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: