«Տեսնենք-տեսնենք». Արմեն Սմբատյանը՝ իր ԵՏՄ-ում ՀՀ ներկայացուցիչ դառնալու մասին. «Հրապարակ»

«Երեկ «Մարիոթ-Արմենիայի» սրճարանը ևս մեկ հաճախորդով էր ավելացել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով:

«Ավանդականների, այդ թվում և սրտի վիրահատությունից վերադարձած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սեղանի կողքին նստել էր Սերժ Սարգսյանի նորաթուխ խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, որն իր տանն անակոնդա օձ է պահում:

Վերջինիս հարցրինք` արդեն գնո՞ւմ եք աշխատանքի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին: «Ոչ, առայժմ չեմ գնում, վաղը կմեկնեմ Մոսկվա, կվերադառնամ ու կանցնեմ աշխատանքի»: Ի՞նչ ոլորտներ եք համակարգելու: «Արտաքին քաղաքական»: Իսկ հնարավո՞ր է Դուք եք կարգվելու Եվրասիական միությունում Հայաստանի ներկայացուցիչ: «Տեսնենք-տեսնենք»,- պատասխանեց կոմպոզիտորը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս