Գուրգեն Արսենյանի 3 ինքնաթիռները. «Ժամանակ»
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հասցրել է կուտակել ահռելի ունեցվածք»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա բազմաթիվ անշարժ եւ շարժական գույք է գրանցել։ Եվ այսպես՝ միայն Երեւանում նա ունի 7 անշարժ գույք, որից երեքը՝ 610 քմ եւ 15 քմ տարածքով շինություն եւ 0,0917 հա հողակտոր Արաբկիրի 38 հասցեում։
Մոտ 913քմ տարածքով շինություն եւ 0,0906 հա հողակտոր Երեւանի Քեռու փողոցում։ Ինչպես նաեւ 235 քմ տարածքով շինություն եւ 0,0677 հա տարածքով հողակտոր Գյուլբենկյան փողոցում։ Գ. Արսենյանը հողակտորներ եւ շինություններ ունի նաեւ Գյումրիում եւ Արմավիրում։
Օրինակ՝ Գյումրիում ունի 0,021283 հա հողամաս եւ մոտ 141 քմ շինություն։ Արմավիրի մարզի Արտամետ համայնքում ունի 157 հա, Տալվորիկում՝ 84 հա, Նոր Կեսարիայում՝ 4 հա եւ 7 հա հողակտորներ։
Գ. Արսենյանը հայտարարագրել է նաեւ 5 շարժական գույք, որից երեքը՝ 2003թ. թողարկված «Զեյներ CH-701STOL» ինքնաթիռներ են։ Գ. Արսենյանն ունի նաեւ հսկայական ֆինանսական միջոցներ»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։